Ուկրաինան «ցանկությունների ցուցակ» է փոխանցել Արևմուտքին․ Politico
Աշխարհ
Ուկրաինան Արևմուտքի երկրներին «ցանկությունների ցուցակ» է փոխանցել երկրի տարածքում «խաղաղապահ առաքելություն տեղակայելու» հարցով։ Այս մասին գրում Է Politico թերթը։
Պարբերականի տեղեկություններով՝ Ուկրաինայում զորքեր են պետք ապագայում ցանկացած ագրեսիա զսպելու համար։
Politico-ն, վկայակոչելով Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Պավել Պոլիսուին, նշում է, որ մոտ տասը երկիր պատրաստ է իր զորակազմերն ուղարկել Ուկրաինա: Միևնույն ժամանակ պաշտոնյան հստակեցրել է՝ կան մի շարք հարցեր, որոնք Ուկրաինայի իշխանությունները պետք է քննարկեն դաշնակիցների հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)