Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունները թևակոխել են նոր փուլ
Աշխարհ
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանտարկյալների փոխանակումները հնարավոր են դարձել, քանի որ երկրներն ավելի մեծ վստահություն ունեն միմյանց նկատմամբ, հայտարարել է Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Չեպան, փոխանցում է Lenta-ն։
Նա հույս է հայտնել, որ այդ ուղղությամբ աշխատանքները կշարունակվեն։ Նա բանտարկյալների փոխանակումն անվանել է երկու երկրների փոխհարաբերություններում չափազանց դրական պահ և այն կապել քաղաքական հռետորաբանության փոփոխության հետ:
«Մենք միմյանց նկատմամբ վստահություն ունենք մի շարք հարցերի շուրջ։ Եվ դրա շնորհիվ աշխատանքը կշարունակվի և կզարգանա», - եզրափակել է Չեպան։


















































Ամենադիտված
Հրապարակվել է սպանված Խամենեիի նստավայրի լուսանկարները (Ֆոտոշարք)