Չինաստանում Թրամփի մաքսատուրքերի շուրջ քննարկում կանցկացվի․ Bloomberg
Աշխարհ
Ապրիլի 10-ին Չինաստանի իշխանությունները կքննարկեն տնտեսությունը խթանելու և ֆինանսական շուկայի կայունացմանն ուղղված միջոցառումները՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ երկրից ապրանքների ներմուծման մաքսատուրքերը մինչև 125% բարձրացնելու որոշումից հետո։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Հատուկ հանդիպման ընթացքում կքննարկվեն բնակարանաշինությանը, սպառողական ծախսերին և տեխնոլոգիական նորարարություններին աջակցելու միջոցառումները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Գործակալության աղբյուրները նշել են, որ քննարկման ամսաթիվը կարող է փոխվել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)