ՆԱՏՕ-ն սկսել է «ռուսական հարձակումը» հետ մղելու վարժանքները
Աշխարհ
ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերը Հյուսիսային ծովի հոլանդական ափերին անցկացնում են Ramstein Flag 2025 զորավարժությունները, որոնց ընթացքում մշակվում են դաշինքի երկրների զորքերի գործողությունները «ռուսական հարձակման» դեպքում: Այս մասին հայտնում է Der Spiegel-ը։
«Գերմանիայի ռազմաօդային ուժերը ՆԱՏՕ-ի գործընկերների հետ համատեղ մշակում են դաշինքի տարածքի վրա Ռուսաստանի հարձակման սցենարը», - հայտնում է պարբերականը:
Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ զորավարժություններին ներգրավված են 90 տարբեր ինքնաթիռներ, այդ թվում՝ 8 գերմանական Eurofighter կործանիչներ, ինչպես նաև ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր: Ինչպես հայտարարել են ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարությունից, այդ զորավարժությունները պետք է «ազդանշան հանդիսանան» Ռուսաստանին:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ