Ուկրաինան վերսկսել է լաստանավային հաղորդակցությունը Վրաստանի հետ
Աշխարհ
Ուկրաինան վերսկսել է լաստանավային հաղորդակցությունը Վրաստանի հետ, որը դադարեցվել էր 2022 թվականին, Հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ուկրաինան վերսկսել է լաստանավային հաղորդակցությունը Վրաստանի հետ ՝ լայնամասշտաբ ներխուժումից ի վեր առաջին անգամ՝ «Չեռնոմորսկ» նավահանգստից մարտի 18-ին եւ 26-ին երկու չվերթ իրականացնելով վրացական «Բաթումի» նավահանգստում», - ասված է ուկրաինական Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Ուկրաինական «Liga. Business» հրատարակությունը 2024 թվականի հունիսին հայտնել էր, որ ուկրաինական Ukrferry նավափոխադրող ընկերությունը վերսկսում է լաստանավային հաղորդակցությունը Վրաստանի հետ: Սակայն մեկ ամիս անց ԶԼՄ-ները հայտնեցին, որ Վրաստանի հետ լաստանավային ծառայության վերագործարկումը հետաձգվել է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)