ԱՄՆ-ն կդադարեցնի անօրինական միգրանտներին պաշտպանող քաղաքների ֆինանսավորումը. Թրամփ
Աշխարհ
ԱՄՆ իշխանությունները փաստաթուղթ են պատրաստում, որը կդադարեցնի անօրինական միգրանտներին պաշտպանող ցանկացած քաղաքի դաշնային ֆինանսավորումը: Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այս մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը՝ Truth Social սոցիալական ցանցում։
«Այլևս ո՛չ մի քաղաք-ապաստան։ Նրանք պաշտպանում են հանցագործներին, ոչ թե զոհերին: Նրանք խայտառակում են մեր երկիրը, ծաղրի առարկա դարձնում աշխարհում։ Մենք փաստաթղթեր ենք մշակում, որպեսզի դադարեցնենք այն քաղաքների կամ նահանգների դաշնային ֆինանսավորումը, որոնք թույլ են տալիս, որ այդ մահացու թակարդները գոյություն ունենան»,– գրել է Թրամփը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)