ԵՄ-ն 90 օրով կասեցնում է ԱՄՆ-ի դեմ պատասխան մաքսատուրքերը
Աշխարհ
ԵՄ-ն որոշում է կայացրել 90 օրով կասեցնել իր նախատեսած պատասխան միջոցառումները, որոնք ուղղված էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված մաքսատուրքերի դեմ։ Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Հայտնում է РБК-ն։
«Մենք արձանագրեցինք նախագահ Թրամփի հայտարարությունը։ Մենք ցանկանում ենք հնարավորություն տալ բանակցություններին։ Թեև ավարտում ենք ԵՄ հակամիջոցների ընդունման գործընթացը, որն արժանացել է մեր անդամ պետությունների լայն աջակցությանը, դրանք կասեցնելու ենք 90 օրով»,-նշել է եվրահանձնաժողովի նախագահը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)