Թրամփը խոսել է մաքսատուրքերի բարձրացման քաղաքականության մեջ ԱՄՆ-ի հետագա ծրագրերի մասին
Աշխարհ
Միացյալ Նահանգները կարող է երկարաձգել 90-օրյա դադարը ՝ կապված օտարերկրյա պետությունների նկատմամբ առևտրային մաքսատուրքերի բարձրացման հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ապրիլի 10-ին Թրամփը Չինաստանից ապրանքների մաքսատուրքերը բարձրացրել է մինչև 145%:
Չորեքշաբթի օրը ԱՄՆ առաջնորդը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները 90 օրով դադարեցնում է առևտրային տուրքերի գործողությունը ավելի քան 75 երկրների նկատմամբ: Բացի այդ, Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն անմիջապես բարձրացնում է Չինաստանի դեմ մաքսատուրքերը մինչև 125%: Նրա խոսքով՝ Չինաստանը «անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել համաշխարհային շուկաների նկատմամբ»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ