Ռուսաստանը երբեք չի հրաժարվի ԵՄ-ում սառեցված ակտիվների նկատմամբ իր իրավունքներից․ Պեսկով
Աշխարհ
Մոսկվան չի հրաժարվի Արևմուտքում սառեցված իր ակտիվների հանդեպ իրավունքներից և չի դադարի դրանք պաշտպանելուց։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ռուսաստանը երբեք չի հրաժարվի իր սեփական ակտիվների նկատմամբ իրավունքներից և չի հրաժարվի այդ իրավունքների պաշտպանությունից»,-ասել է Պեսկովը:
Եվրամիությունը, Կանադան, ԱՄՆ-ն ու Ճապոնիան Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների ծավալումից հետո սառեցրել են ՌԴ-ի շուրջ 300 միլիարդ դոլարի չափով ակտիվները։ Դրանցից մոտավորապես 5-6 միլիարդ դոլարը գտնվում է Միացյալ Նահանգներում, իսկ մեծ մասը՝ Եվրոպայում, այդ թվում՝ Բելգիայի միջազգային Euroclear հարթակում, որտեղ պահվում է 210 միլիարդ դոլար։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան զգուշացրել է, որ Ռուսաստանը կոշտ պատասխան կտա ռուսական ակտիվներից ստացված եկամուտներն Ուկրաինային փոխանցելու դեպքում:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել