Պուշկովը մատնանշել է ԱՄՆ-ի սխալը Ուկրաինայի հարցում
Աշխարհ
Դաշնության խորհրդի տեղեկատվական քաղաքականության հանձնաժողովի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը Telegram ալիքով հայտարարել է, որ ԱՄՆ-ն մոռանում է, որ Ուկրաինան ոչինչ չի անում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար։
«Եվ երբ պետքարտուղար Ռուբիոն ձևացնում է, թե Վաշինգտոնը միայն սպասում է Մոսկվայից քայլերի, որոնք, ենթադրաբար, պետք է ցույց տան, թե արդյոք այն շահագրգռված է խաղաղությամբ, նա մոռանում է, որ Ուկրաինան բացարձակապես ոչինչ չի արել կարգավորման համար։ Եվ, ըստ երևույթին, ոչինչ մտադիր չի անել...», - գրել է նա։
Սենատորի խոսքով՝ եթե Թրամփի վարչակազմը կարծում է, որ կարող է արագորեն ստիպել Զելենսկուն ընտրություններ անցկացնել, ապա Թրամփն արդեն ստացել է նրանից պատասխան. «Սա լիակատար անհեթեթություն է»։ Պուշկովը շեշտեց, որ սա ևս մեկ պատճառ է Թրամփի համար՝ համոզվելու, որ Կիևը կատաղի կերպով կդիմադրի ցանկացած փոփոխության, որը կարող է մոտեցնել խաղաղ կարգավորումը։
Թարգմանությունը՝ Մանուել Թամազյանի


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել