Թագավոր Չարլզ III-ը ու թագուհի Քամիլան այցելել են Հռոմի պապին
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը և թագուհի Քամիլան ամուսնության 20-ամյակի տոնակատարությունները համատեղել են պետական այցի հետ՝ շրջելով Իտալիայում, որտեղ հանդիպումներ են ունեցել երկրի նախագահի, վարչապետի և Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ, ով վերջերս դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին հայտնում է «BBC»-ին։
Հռոմի պապի հետ հանդիպումը նախապես չէր հայտարարվել։ Թագավորական զույգի պաշտոնական այցը Վատիկան հետաձգվել էր, քանի որ Ֆրանցիսկոսը թոքաբորբով հիվանդանալուց հետո, երկամսյա հանգստի կարիք ուներ։ Հանդիպումը հաստատվել է միայն ապրիլի 9-ի առավոտյան՝ թագավորական այցի երրորդ օրը։ Թագավորը և թագուհին Հռոմի պապին այցելել են նույն օրը կեսօրին Վատիկանի Սուրբ Մարթայի տանը (Casa Santa Marta)։ Վատիկանը հինգշաբթի առավոտյան հրապարակել է 20 րոպե տևած հանդիպման լուսանկարը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)