Ուկրաինացիներն այլևս չեն հավատում, որ արդար պետություն են պաշտպանում․ նախկին վարչապետ
Աշխարհ
Ուկրաինայի քաղաքացիներն այլևս չեն հավատում, որ արդար պետություն են պաշտպանում։ Այս մասին ուկրաինական Superposition յութուբյան ալիքին հայտնել է երկրի նախկին վարչապետ և Ուկրաինայի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ Անատոլի Կինախը։
«Խնդիրը շատ լուրջ է. որոշ մարդիկ՝ մեր քաղաքացիները, այլևս չեն հավատում, ոմանք էլ կասկածում են, որ ապրում և պաշտպանում են արդար պետությունը»,- նշել է նա։
Կինախը հիշեցրել է, որ զինկոմիսարիատները բռնում են ուկրաինացիներին հենց փողոցներում՝ երկրում ուժեղացված մոբիլիզացիայի ֆոնին։
Նա հավելել է՝ Ուկրաինայի գլխավոր շտաբը համաձայն է այն կարծիքի հետ, որ ուկրաինացիներն այլևս չեն հավատում արդար պետության պաշտպանությանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)