Սակագնային պատերազմներում հաղթողներ չկան․ Սի Ծինփին
Աշխարհ
Սակագնային պատերազմներում հաղթողներ չկան։ Աշխարհի դեմ գնալ՝ նշանակում է մեկուսացնել ինքդ քեզ: Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հանդիպմանը, հայտնում է Չինաստանի կենտրոնական CCTV հեռուստատեսությունը:
«Սակագնային պատերազմներում հաղթողներ չկան։ Եթե դուք ինքներդ ձեզ աշխարհի դեմ հանեք, կհայտնվեք մեկուսացման մեջ», - ասել է նա:
Ծինփինի խոսքով՝ վերջին 70 տարիների ընթացքում երկրի զարգացումը հիմնված է եղել անկախության և քրտնաջան աշխատանքի վրա։ Նա երբեք չէր ապավինում որևէ մեկի բարեհաճությանը և չէր վախենում անհիմն ճնշումներից:
Չինաստանի նախագահը վստահություն է հայտնել, որ չինական կողմը կպահպանի վստահությունը, սառնասրտությունը և կկենտրոնանա իր աշխատանքը լավ կատարելու վրա։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ