Տուսկը Պուտինին մեղադրել է ռազմական ակտիվության ընդլայնման ծրագրերի մեջ
Աշխարհ
Մոսկվան, իբր, նախատեսում է առաջիկա երեք-չորս տարում զգալիորեն ընդլայնել ռազմական ակտիվությունը։ Այս մասին հայտարարել Է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, փոխանցում է mk.ru-ն։
Լեհաստանի կառավարության ղեկավարը պնդում է, որ Ռուսաստանը ներկայումս հսկայական միջոցներ է ներդնում իր ռազմական հզորության մեջ: Ընդ որում, նրա խոսքով, Ուկրաինան դժվար թե անվտանգության երաշխիքներ ստանա ԱՄՆ-ից, ինչի կապակցությամբ Լեհաստանի դրությունը կարող է ավելի խոցելի ու վտանգավոր դառնալ:
Տուսկը նշել է, որ Վարշավան մտադիր է բանակի թիվը հասցնել 500 000-ի: «Լեհաստանի կառավարությունը նախատեսում է նաև կամավոր ռազմական պատրաստության ծրագիր իրականացնել, որին կարող են մասնակցել նույնիսկ կանայք», - ընդգծել է վարչապետը:
