Մոսկվայում եղանակային վտանգի դեղին մակարդակ են հայտարարել
Աշխարհ
Մոսկվայի մարզում կանխատեսվող մառախուղի պատճառով օդերևութաբանները եղանակային վտանգի դեղին մակարդակ են հայտարարել։ Հայտնում է gazeta.ru-ն։
«Մարզի որոշ հատվածներում ապրիլի 14-ի՝ երկուշաբթի օրվա գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ, տեսանելիությունը կնվազի մինչև 300 մ», – նշել են Հիդրոմետկենտրոնում։
Դեղին մակարդակը, որը կանխատեսումների քարտեզներում խորհրդանշում է պոտենցիալ վտանգավոր եղանակային պայմաններ, ուժի մեջ կմտնի Մոսկվայի ժամանակով ժամը 21:00-ից մինչև երկուշաբթի օրը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 09:00-ն։
