Ռուբիոն անդրադարձել է Սումիի վրա հրթիռային հարձակմանը
Աշխարհ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է, որ կիրակի օրը ուկրաինական Սումի քաղաքի վրա ռուսական բալիստիկ հրթիռային հարձակումը «ողբերգական հիշեցում» էր այն մասին, թե ինչու է նախագահ Դոնալդ Թրամփը այդքան շատ ժամանակ և ջանք ծախսում խաղաղության հասնելու համար:
«Սա ողբերգական հիշեցում է այն մասին, թե ինչու են նախագահ Թրամփն ու նրա վարչակազմն այդքան ժամանակ և ջանք ծախսում այս պատերազմին վերջ տալու և կայուն խաղաղության հասնելու համար»,- գրել է նա սոցիալական ցանցերում։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն իր խորին ցավակցությունն է հայտնում Սումիի վրա այսօր ռուսական սարսափելի հրթիռային հարձակման զոհերին։
Ինչպես հաղորդվում է, Սումի քաղաքի վրա ռուսական հրթիռային հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 34-ի, այդ թվում՝ երկու երեխա։
Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարվածել է Սումիին կիրակի օրը՝ ապրիլի 13-ին։
