Զելենսկին բացահայտել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կորուստները
Աշխարհ
Ուկրաինայի զինված ուժերը 2022 թվականից ի վեր անդառնալիորեն կորցրել են մոտ 100 հազար զինծառայող։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին CBS հեռուստաալիքի60 Minutes հաղորդման ժամանակ տված հարցազրույցի ժամանակ։
«Կորուստները կազմում են մինչև 100,000 ուկրաինացի զինվոր», — ասել է Զելենսկին:
Ուկրաինայի առաջնորդը չի հստակեցրել ճշգրիտ թիվը։
