Օտարերկրյա զինվորականները կմասնակցեն Սև ծովի անվտանգության հանդիպմանը․ Թուրքիայի ՊՆ
Աշխարհ
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պարզաբանել է թուրքական ԶԼՄ-ների կողմից ավելի վաղ հայտարարված Սև ծովում նավագնացության անվտանգության վերաբերյալ հանդիպման մասին տեղեկությունը։ Դրան կմասնակցեն մի շարք երկրների զինվորականներ, հաղորդում է Anadolu պետական գործակալությունը։
Կիրակի օրը CNN Türk-ը, հղում անելով Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրին, հայտնել է, որ ապրիլի 15-16-ը Անկարայում բանակցություններ կանցկացվեն Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև Սև ծովում նավարկության անվտանգության վերաբերյալ։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան չի հաստատել Անկարայում Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ներկայացուցիչների հանդիպման մասին տեղեկությունը, ավելի վաղ հայտնել էր ուկրաինական ТСН հեռուստաալիքը՝ վկայակոչելով նախարարի մեկնաբանությունը։
