Չինաստանում փոթորկի պատճառով` տագնապի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել
Աշխարհ
Չինաստանի Ազգային օդերևութաբանական կենտրոնը տագնապի «նարնջագույն» մակարդակ է հայտարարել ուժեղ քամու պատճառով։ Սառը ճակատը, որը գործում է ուրբաթ երեկոյից, Չինաստանի հյուսիսում սաստիկ քամիներ է առաջացրել, հայտնում է Xinhua-ն:
«Ըստ NMC-ի կանխատեսման՝ կիրակի առավոտյան ժամը 8-ից մինչև երկուշաբթի առավոտյան ժամը 8-ը, ներքին Մոնղոլիայի Ինքնավար Մարզի որոշ շրջաններում, Շանսի և Հեբեյ նահանգներում, ինչպես նաև Բեյջ քաղաքում, քամիների ուժգնությունը կհասնի մինչև 11 բալ։
Գործակալության տվյալներով՝ ավազային փոթորիկները սպառնում են տարբեր շրջաններին, ինչի պատճառով՝ Չինաստանի ազգային օդերևութաբանական կենտրոնը կիրակի երկարացրել է տագնապի «կապույտ» աստիճանի նախազգուշացումը՝ կապված ավազային փոթորիկների հետ։
