Բեռլինը պետք է ԵՄ գործընկերների հետ համակարգի Taurus հրթիռների առաքումը Կիև․ Մերց
Աշխարհ
Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ հեռահար Taurus հրթիռները Կիևին կփոխանցվեն միայն եվրոպացի գործընկերների հետ համաձայնության դեպքում:
Ինչպես գրում է ֆրանսիական Le Monde թերթը, փետրվարի վերջին Գերմանիայում կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո Մերցը մինչ այժմ վճռականություն է դրսևորել Ուկրաինային ռազմական աջակցությունը շարունակելու ցանկության մեջ։
«Մինչ հեռացող կանցլեր Օլաֆ Շոլցը հրաժարվեց Կիևին տրամադրել Taurus հրթիռներ, որոնք կարող են խորը հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին, ապագա կանցլերը բաց է նման հնարավորության համար»,-գրում է գործակալությունը։
Սակայն պարզ է, որ Մերցի դիրքորոշումն այս հարցում դարձել է շատ ավելի զգուշավոր։ Այժմ նա ասում է, որ Կիևին հրթիռներ մատակարարելու համար իրեն անհրաժեշտ է ԵՄ գործընկերների հավանությունը։
«Ես միշտ ասել եմ, որ դա անելու եմ միայն եվրոպացի գործընկերների հետ համաձայնությամբ։ Սա պետք է համակարգված լինի, և եթե համակարգված է, Գերմանիան կմասնակցի դրան»,- անորոշ արտահայտվել է քաղաքական գործիչը։
Նա նաև կոչ է արել ուկրաինական բանակին «դուրս գալ պաշտպանական դիրքից»։ Գերմանիայի ապագա կանցլերի խոսքով՝ Ուկրաինայի զինված ուժերը ներկայումս միայն արձագանքում են ստեղծված իրավիճակին։
