Գերմանիայի նոր կանցլեր Մերցը մտադիր է սահմանափակել միգրանտների մուտքը Գերմանիա
Աշխարհ
Քրիստոնեադեմոկրատական միության առաջնորդ և, հավանաբար, Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունը նախատեսում է տարեկան թույլ տալ ոչ ավելի, քան 100 000 պոտենցիալ ապաստան հայցողի մուտքը երկիր: Այս մասին գրում է Die Zeit-ը։
«Ապաստան հայցողների թիվը չպետք է գերազանցի վեցանիշ թիվը: Մեր քաղաքապետարանները, դպրոցները, հիվանդանոցները, ենթակառուցվածքները գտնվում են ծայրահեղ ճնշման տակ», - ասել է Մերցը:
ՔԴՄ-ի ղեկավարի խոսքով՝ Գերմանիայի նոր կաբինետը կդադարեցնի հայրենադարձությունն ու ընտանիքի վերամիավորումը, ինչպես նշված է կոալիցիոն կառավարության համաձայնագրում։
Արտահերթ ընտրություններում հաղթած Քրիստոնեադեմոկրատական միության և Քրիստոնեասոցիալական միության (CDU/CSU) պահպանողական դաշինքը և սոցիալ-դեմոկրատները (SPD) պայմանավորվել են կառավարություն ձևավորել ապրիլի 9-ին։ Գերմանիայի ապագա կառավարությունը մտադիր է խստացնել միգրացիոն քաղաքականությունը։
