«Էներգետիկ զինադադարի» երկարաձգումը կախված է Պուտինի որոշումից․ Կրեմլ
Աշխարհ
Մոսկվան կքննարկի ուկրաինական էներգետիկ օբյեկտներին հարվածների ռուսական մորատորիումի երկարաձգման հարցը։ Որոշումը պետք է կայացնի պետության ղեկավարը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովի հայտարարությունը։ Այս կերպ նա պատասխանել է այն հարցին, թե արդյոք 30 օր հետո կերկարացվի էներգետիկ օբյեկտներին հարվածներ հասցնելու մասին պայմանագիրը։
«Դա կախված կլինի նախագահ Պուտինի որոշումից»,- ընդգծել է մամուլի քարտուղարը։
Միաժամանակ, Պեսկովը հիշեցրել է, որ այս համաձայնագիրը փաստացի չի պահպանվել ուկրաինական կողմից։ Ուստի, որոշում կայացնելու համար անհրաժեշտ կլինի վերլուծել անցած ամիսը։
