Ուկրաինայում դեռևս չպարզված հանգամանքներում F-16 կործանիչներ են անհետանում․ MWM
Աշխարհ
Ուկրաինան չպարզված հանգամանքներում կորցրել է ևս մեկ F-16 կործանիչ։ Այս մասին գրում է Military Watch Magazine ամսագիրը։
«Ապրիլի 12-ին Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հաստատել են չորրորդ սերնդի F-16 կործանիչի և նրա օդաչուի կորուստը անհասկանալի հանգամանքներում՝ «մարտական առաքելության» ժամանակ»,- ասվում է հրապարակման մեջ։
Հրապարակման հեղինակներն ընդգծել են, որ միջադեպի պատճառները չեն բացահայտվում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խոստացել է «վճռական և ճշգրիտ» պատասխան տալ կործանիչի կորստին՝ ակնարկելով, որ միջադեպի պատճառը ռուսական զորքերն են, ոչ թե ընկերական կրակը կամ տեխնիկական խնդիրը:
