Թրամփը Զելենսկու մասին հաղորդումից հետո կոչ է արել «60 րոպե» հաղորդաշարին զրկել արտոնագրից
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել ամերիկյան «60 րոպե» հաղորդաշարը չեղարկել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռարձակումից հետո։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցի իր էջում։
«Նրանք լրատվական շոու չեն, նրանք անազնիվ քաղաքական գործիչ են՝ պարզապես քողարկված՝ որպես լրատվական, և նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն իրենց արածի համար»,- պարզաբանել է Ամերիկայի նախագահը։
Զելենսկին «60 րոպե» հաղորդաշարի եթերում դեմ է արտահայտվել Ռուսաստանի հետ բանակցություններին և մեղադրել ԱՄՆ-ին Մոսկվայի հանդեպ նման դիրքորոշում ունենալու մեջ։
