Գերմանիայի ապագա կանցլերը Ուկրաինայի ԶՈւ-ին կոչ է արել հարվածել Ղրիմի կամրջին
Աշխարհ
Ուկրաինայի զինված ուժերը պետք է դուրս գան պաշտպանական վիճակից և սկսեն ազդել մարտի դաշտում իրադարձությունների ընթացքի վրա։ Այս մասին ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Քրիստոնեա-դեմոկրատական միության և Քրիստոնեա-սոցիալական միության դաշինքի առաջնորդ, Գերմանիայի հավանական ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, փոխանցում է Taggesschau-ն։
Որպես ուկրաինական ուժերի հարձակողական գործողությունների հնարավոր թիրախ քաղաքական գործիչը նշել Է Ղրիմի կամուրջը:
Մերցը կոչ է արել Ուկրաինայի զինված ուժերին ոչնչացնել այն, քանի որ «Ղրիմում է գտնվում ռուսական բանակի ռեսուրսների զգալի մասը»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)