Մոսկվայում Սիրիայի դեսպանը ապաստան է խնդրել Ռուսաստանից
Աշխարհ
Մոսկվայում Սիրիայի դեսպան Բաշար ալ Ջաֆարին ապաստան է խնդրել Ռուսաստանի Դաշնությունից։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով աղբյուրին։
«Սիրիայի դեսպանը ապաստան է խնդրել Ռուսաստանի Դաշնությունից»,- աղբյուրի խոսքերն է մեջբերում գործակալությունը։
Ավելի վաղ «Կոմերսանտ» թերթը գրել էր, որ սիրիական սփյուռքը ձգտում է փոխարինել Մոսկվայում դեսպան Բաշար ալ Ջաֆարիին, ով Դամասկոսից ծանուցում է ստացել իր լիազորությունների դադարեցման մասին։
