Որտեղ տեղի կունենա Իրան-ԱՄՆ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը
Աշխարհ
Իտալիայի կառավարությունը համաձայնություն է տվել Հռոմում ամերիկացիների և իրանցիների միջև քննարկումների երկրորդ փուլի անցկացմանը, հայտնում են դիվանագիտական աղբյուրները։ Վաշինգտոնը և Թեհրանը հայտարարել են, որ շաբաթ օրը Օմանում «դրական» և «կառուցողական» բանակցություններ են վարել և պայմանավորվել կրկին հանդիպել այս շաբաթ:
