Որ երկիր առաջինը կայցելի Մերցը՝ որպես Գերմանիայի կանցլեր
Աշխարհ
Առաջին երկիրը, որտեղ Ֆրիդրիխ Մերցը կայցելի՝ որպես Գերմանիայի կանցլեր, հավանաբար կլինի Ուկրաինան։ Այս մասին գրում է Die Welt թերթը։
Հրատարակության համաձայն՝ նրա այցը հանրապետություն նախատեսված է մայիսի սկզբին և ներկայումս նախապատրաստական փուլում է։
Նախօրեին ՔԴՄ/ՔՍՄ դաշինքի առաջնորդ և Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը թույլատրել էր Ուկրաինա տեղափոխել հեռահար Taurus թևավոր հրթիռներ։ Քաղաքական գործիչը բացատրել է՝ եթե եվրոպացի գործընկերները պայմանավորվեն մատակարարումների շուրջ, «Գերմանիան պետք է մասնակցի դրան»: Մերցն առաջարկել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կարող են օգտագործել այդ հրթիռները Ղրիմի կամրջին հարվածելու համար։
Պետդուման ապագա կանցլերի «ագրեսիվ» հայտարարությունները բացատրել է Ֆրանսիայի և Բրիտանիայի կողմից ղեկավարվող հակառուսական քաղաքականությանը ինտեգրվելու ցանկությամբ։
