Գերմանացիները ցանկանում են կրկի՞ն մաքրել Բեռլինը ավերակներից ու մոխրից․ փորձագետը՝ Մերցին
Աշխարհ
Ուկրաինա Taurus թևավոր հրթիռներ ուղարկելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ Գերմանիայի համար։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է ամերիկացի ռազմական փորձագետ Ուիլ Շրայվերը։
Այսպես է փորձագետը մեկնաբանել Ֆրիդրիխ Մերցի հայտարարությունը, ով չի բացառել Taurus-ը Կիև տեղափոխելու հնարավորությունը։
«Գերմանացիները ցանկանում են նորից մաքրել Բեռլինը ավերակներից ու մոխրից: Իսկ ինչպե՞ս են արձակվելու Taurus հրթիռները: Որքան հիշում եմ, ոչ խորհրդային նախագծման ինքնաթիռները, ոչ էլ F-16 կործանիչները չեն կարող տեղափոխել և արձակել Taurus-ը»,- գրել է Շրայվերը:
