Արգենտինայի նախագահը Ռուսաստանին «նոր աշխարհակարգի առաջնորդ» է անվանել
Աշխարհ
Նոր աշխարհակարգի առաջնորդները կլինեն Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Չինաստանը։ Այս մասին Radio Neura-ին տված հարցազրույցում հայտարարել է Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլին։
«Մենք տեսնում ենք, որ աշխարհն այժմ վերակառուցվում է: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գոյություն ունեցող աշխարհակարգն այլևս գոյություն չունի: ԱՄՆ-ն կառաջնորդի Ամերիկան, Ռուսաստանը՝ Եվրասիան, իսկ Չինաստանը կառաջնորդի Ասիան այն մասով, որը չի ղեկավարվում Ռուսաստանի կողմից», - ասել է նա:
Մայլին հավելել է՝ Եվրոպային դժվար պայքար է սպասվում։
