Իրան-ԱՄՆ բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Օմանում
Աշխարհ
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Օմանում շաբաթ օրը՝ ապրիլի 19-ին, հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային, հաղորդում է իրանական պետական IRNA գործակալությունը։
Ավելի վաղ Նիդեռլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը հայտարարել էր, որ ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի Հռոմում։ Այս տեղեկությունը հաստատել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
«Խորհրդակցությունների արդյունքում որոշվել է, որ բանակցությունների երկրորդ փուլը (ԱՄՆ-ի հետ) կշարունակվի Օմանում: Դրանք տեղի կունենան շաբաթ օրը՝ ապրիլի 19-ին»,- ասել է Բաղային։
