ՀԱՄԱՍ-ը հայտնել է, որ ուսումնասիրում է Գազայի վերաբերյալ Իսրայելի առաջարկը
Աշխարհ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ ուսումնասիրում է Գազայի հատվածում հրադադարի մասին միջնորդներից ստացված առաջարկը և շուտով կպատասխանի դրան, հաղորդում է ТАСС-ը։
ՀԱՄԱՍ շարժումն ընդգծում է, որ իր ղեկավարությունը, ազգային բարձր պատասխանատվությամբ, ուսումնասիրում է միջնորդ եղբայրներից ստացված առաջարկը և շուտով կպատասխանի դրան՝ անհրաժեշտ խորհրդակցություններն ավարտելուց հետո»,- ասվում է ՀԱՄԱՍ-ի հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ եգիպտական Al Qahera News հեռուստաալիքի հաղորդմամբ՝ Եգիպտոսը ստացել է Իսրայելի առաջարկը Գազայի հատվածում ժամանակավոր հրադադարի մասին։ Այն փոխանցել ՀԱՄԱՍ-ին և սպասում է շարժման արձագանքին։
