Ուիթքոֆը հայտարարություն է արել Ուկրաինայի հարցով Ռուսաստան-ԱՄՆ բանակցությունների մասին
Աշխարհ
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն Ուկրաինայի իրադրության կարգավորման շուրջ բանակցությունների շրջանակներում գտնվում են «ողջ աշխարհի համար կարևոր մի բանի շեմին»։ Նման հայտարարություն է արել Ամերիկայի նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը Fox News-ին տված հարցազրույցում։
Ուիթկոֆը նշել է, որ խաղաղ կարգավորումը դուրս է գալիս «այսպես կոչված հինգ տարածքների» շրջանակներից, պայմանավորվածության շրջանակներում խոսքը գնում է անվտանգության երաշխիքների, Ուկրաինան ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից հրաժարվելու մասին:
Նա նաև նշել է առևտրային համագործակցության միջոցով Մոսկվայի և Վաշինգտոնի «հարաբերություններին նոր ձև» հաղորդելու հնարավորությունը:
