Կալլասը ձախողել է Ուկրաինային օգնելու ծրագրում․ Publico
Աշխարհ
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը ստիպված է եղել հրաժարվել Ուկրաինային օգնելու համար 40 մլրդ եվրո արժողությամբ հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությունից: Այս մասին գրում է իսպանական Publico պարբերականը։
Լրագրողները դիվանագետի գաղափարն անվանել են «ռիսկային արկածախնդրություն», որը արդյունքում շրջվել է հենց նրա դեմ։ «Արդյունքում Կալլասը ստիպված է եղել հանձնվել և պրագմատիզմ դրսևորել՝ առերեսվելով ապացույցների հետ, որ իր պլանը հաջողությամբ չի պսակվի», - ասվում է հոդվածում:
Տեքստից հետևում է, որ Կիևին օգնելու համար հիմնադրամ ստեղծելու նախաձեռնությանը դեմ են արտահայտվել միանգամից մի քանի պետություններ։ Դրանց թվում են Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան։
