Մարին Լը Պենի զարմուհին Ֆրանսիայի ԱԳ նախարարին կոչ է արել հրաժարական տալ
Աշխարհ
Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Նոել Բարրոն պետք է հրաժարական տա Ալժիրի հետ հարաբերություններում «նվաստացուցիչ» ճգնաժամի ֆոնին, հայտարարել է «Ինքնություն և Ազատություն» կուսակցության առաջնորդ, եվրապատգամավոր և Մարին Լը Պենի զարմուհի Մարիոն Մարշալը X-ում:
«Աֆրիկայում Ֆրանսիայի նվաստացումից հետո Ալժիրում Ֆրանսիայի դեսպանատան դիվանագետների արտաքսման հետ կապված իրավիճակը վերջնական հարված է հասցնում Ժան Նոել Բարրոյի գլխավորած դիվանագիտությանը։ Նման ձախողումից հետո նա պետք է հրաժարական տա», - գրել է նա։
