Չինաստանի դեսպանը հայտնել Է՝ Թրամփը «փորձել է փչացնել» Մոսկվայի և Պեկինի հարաբերությունները
Աշխարհ- ВКонтакте
- Viber
- Telegram

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողանա ազդել Ռուսաստանի և Չինաստանի երկկողմ հարաբերությունների զարգացման վրա՝ չնայած երկրների միջև սեպ խրելու փորձերին: Այս մասին հայտարարել է Մոսկվայում ՉԺՀ դեսպան Չժան Հանհուին, փոխանցում է Lenta-ն։
«Թրամփը փորձում է ազդել մեր հարաբերությունների զարգացման վրա, սակայն նրան չի հաջողվի», — ասել է նա:
Դիվանագետը նաև ընդգծել է, որ երկու երկրները միավորում են ընդհանուր շահերն ու ռազմավարությունները իրենց տնտեսությունների վերելքի համար: «Դրանց իրականացման համար Ռուսաստանն ու Չինաստանը կայուն միջազգային իրավիճակի կարիք ունեն, այդ պատճառով ԱՄՆ-ն անում է հնարավորը այն խափանելու համար», - հավելել Է դեսպանը։
- ВКонтакте
- Viber
- Telegram
