Ուիթքոֆը նշել Է ԱՄՆ-ի և Իրանի գործարքի պայմանը
Աշխարհ
ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ ցանկացած գործարք պետք է պայմաններ ներառի ուրանի հարստացման իրանական ծրագրի դադարեցման եւ զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման համար: Այս մասին հայտարարել Է ԱՄՆ նախագահի Մերձավոր Արեւելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը X սոցցանցում:
«Իրանի հետ գործարքը կկնքվի միայն այն դեպքում, եթե դա լինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո։ Ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է սահմանվի Մերձավոր Արևելքում խաղաղության, կայունության և բարգավաճման համար, իսկ դա նշանակում է, որ Իրանը պետք է դադարեցնի և վերացնի միջուկային հարստացման և զանգվածային ոչնչացման զենքի ստեղծման իր ծրագիրը», - գրել է Ուիթքոֆը։
