Թրամփի որդին Ուիթքոֆ-Պուտին հանդիպումից հետո հայտարարություն է արել
Աշխարհ
ԱՄՆ նախագահի որդին՝ Դոնալդ Թրամփ կրտսերը, աջակցել է հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի ջանքերին՝ ուղղված Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը՝ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ նրա հանդիպումից հետո: Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում։
«Իմ հոր վարչակազմում ոչ ոք ավելի շատ չի պայքարել այս պատերազմը դադարեցնելու և Ռուսաստանի և Ուկրաինայի միջև կայուն խաղաղության հասնելու համար, քան Սթիվ Ուիթքոֆը: Էլիտան ատում է նրան դրա համար, բայց իրական առաջնորդները պայքարում են խաղաղության, այլ ոչ թե պատերազմի համար»,- ասվում է հրապարակման մեջ։
Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը, խոսելով Ուկրաինայում հակամարտության կարգավորման առաջընթացի մասին, հայտարարել էր, որ, իր գնահատմամբ, ամեն ինչ լավ է ընթանում: Նա հավելել է, որ շատ շուտով այդ հարցով նորություններ են սպասվում։
