Միջուկային գործարքի հետ կապված նախկին սխալները չպետք է կրկնվեն․ Ալի Խամենեի
Աշխարհ
Իրանի իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն անդրադարձել է ապրիլի 11-ին Օմանում միջուկային գործարքի շուրջ Վաշինգտոնի և Թեհրանի ներկայացուցիչների հանդիպմանը: Ալի Խամենեին նշել է՝ բանակցությունների հարցում Թեհրանը ոչ չափից դուրս լավատես է, ոչ էլ հոռետես:
«Իհարկե, հոռետես ենք ամերիկյան կողմի նկատմամբ, բայց լավատես ենք, երբ խոսքը մեր հնարավորությունների մասին է»,- նշել է նա:
Խամենեիի խոսքով՝ միջուկային գործարքի հետ կապված նախկին սխալները չպետք է կրկնվեն:
Իրանի ԱԳՆ-ից հայտնել են, որ Թեհրանի և Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը նույնպես տեղի կունենա Օմանում՝ ապրիլի 19-ին:
