ԿԺԴՀ-ն խորացնում է հակամարտությունն Ուկրաինայում․ ԱՄՆ Պետդեպարտամենտ
Աշխարհ
ԿԺԴՀ-ի զինծառայողների մասնակցությունը խորացնում է հակամարտությունն Ուկրաինայում, և Փհենյանը պատասխանատվություն է կրում դրա համար, Yonhap գործակալությանը հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի անանուն ներկայացուցիչը:
«Երրորդ երկրները, ինչպիսին ԿԺԴՀ-ն է, որոնք խորացնում են ռուս-ուկրաինական հակամարտությունը, պատասխանատվություն են կրում դրա համար», - ասել է նա: Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նաև կրկնել է ԱՄՆ-ի կոչերը՝ ուղղված Փհենյանին՝ դադարեցնել իր զորքերի մասնակցությունն Ուկրաինայի հակամարտությանը, իսկ Ռուսաստանին՝ դադարեցնել ցանկացած աջակցություն ԿԺԴՀ-ին:
Նա նշել է, որ Ռուսաստանի կողմից հյուսիսկորեացի զինվորների պատրաստումը խախտում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բազմաթիվ բանաձևեր, որոնք արգելում են ռազմական պատրաստություն կամ օգնություն տրամադրել կամ ստանալ ինչպես ԿԺԴՀ-ին, այնպես էլ նրանից:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)