Պուտինի հայտարարած հրադադարը բարի կամքի դրսեւորում է․ Պեսկով
Աշխարհ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հաղթանակի տարեդարձի կապակցությամբ Վլադիմիր Պուտինի հայտարարած հրադադարը բարի կամքի դրսեւորում է անվանել։ Կրեմլի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Լրագրողների հետ զրույցում Պեսկովը հայտարարել է, որ կրակը դադարեցնելու որոշումը կայացնելիս պետության ղեկավարն առաջնորդվել է մարդասիրական նկատառումներով։
Ավելի վաղ Կրեմլի խոսնակը նաև հայտնել էր, որ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի պատվին հայտարարված հրադադարը նախագահի անձնական նախաձեռնությունն էր։
