Թրամփի վարչակազմը ցանկանում է սահմանափակել Կոնգրեսի հասանելիությունը գաղտնի տվյալներին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նախատեսում է սահմանափակել Կոնգրեսին փոխանցվող գաղտնի տեղեկատվության քանակը՝ Իրանի միջուկային ծրագրի օբյեկտներին ԱՄՆ ռազմական հարվածների արդյունքների վերաբերյալ տվյալների արտահոսքից հետո, հաղորդում է Axios-ը։
Պարբերականը ընդգծում է, որ ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները արդեն իսկ դժգոհություն են հայտնել Սպիտակ տան կողմից Իրանին հարվածների վերաբերյալ մի շարք կոնգրեսականների տեղեկատվություն տրամադրելու մերժման կապակցությամբ։
Պարբերականը պնդում է, որ Կոնգրեսի գաղտնի տվյալներին հասանելիության սահմանափակումը կարող է Թրամփի վարչակազմի քննադատության նոր ալիք առաջացնել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)