Պետությունը կստանձնի ՀԷՑ-ի կառավարումը․ Փաշինյան (տեսանյութ)
ՔաղաքականՀայաստանի կառավարությունը սկսում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀԷՑ) կառավարումը ստանձնելու գործընթաց։
Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում։
«Ակնհայտ է, որ պետությունը պետք է շատ արագ վերցնի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կառավարումը և հետագա գործընթացների իրականացումը՝ պետականացման և ընկերության կառավարման արդյունավետության ուղղությամբ։ Պետք է սա արագ և արդյունավետ իրականացնենք»,– նշեց Փաշինյանը։
Փաշինյանը շեշտեց, որ կառավարության ռազմավարական նպատակն է ապագայում ապահովել նաև ՀԷՑ-ի բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության հնարավորություն, որպեսզի Հայաստանի քաղաքացիները կարողանան դառնալ ընկերության համասեփականատերեր։
«Մենք պետք է ապահովենք այնպիսի երաշխիքներ, որ Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունենան իրենց խնայողություններով բաժնետոմսեր ձեռք բերել։ Նման ռազմավարական նպատակ ունենք նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պարագայում»,-նշեց վարչապետը։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)