ՀԱՊԿ-ին Հայաստանն ուղիղ տեքստով ասում է՝ «այսպես չի կարող երկար մնալ»․ Կոստանյան
Քաղաքական
ՀԱՊԿ-ի մասով Հայաստանը ոչ թե ակնարկում է, այլ ուղիղ տեքստով ասում է՝ «այսպես չի կարող երկար մնալ»:
Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։
«Ի վերջո, եթե ՀԱՊԿ գործընկերները, այդ թվում՝ նաև ՌԴ-ն, հանդես չգան քաղաքական հայտարարություններով, որոնց մասին խոսվել է դեռևս տարիներ առաջ ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ հարձակումից հետո, ապա Հայաստանը վերջնական որոշում կկայացնի»,- նշել է նա:
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, Կոստանյանը հավելել է, որ շարունակում ենք լինել միության անդամ, ինչպես նաև շարունակում ենք խորացնել հարաբերությունները ԵՄ երկրների հետ:
«Այն պահին, երբ անհրաժեշտություն կառաջանա հստակ որոշումներ կայացնելու, կկայացնենք»,- ասել է Կոստանյանը:


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)