ԵՄ հանձնակատարը կոչ է արել «անօդաչու թռչող սարքերի բանակ» ստեղծել Ռուսաստանի հարձակման դեպքում
Աշխարհ
Պաշտպանության հարցերով եվրահանձնակատար Անդրիուս Կուբիլիուսը հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է ստեղծի միլիոնավոր անօդաչու սարքերից բաղկացած բանակ՝ ռուսական հարձակման դեպքում: Sky News-ին տված հարցազրույցում նա ընդգծել է, որ նախապատրաստական աշխատանքները պետք է իրականացվեն հիմա։
«Ռուսաստանը կարող է ունենալ մոտ հինգ միլիոն անօդաչու սարք, ուստի մեզ անհրաժեշտ են դրանից բացի այլ հնարավորություններ՝ հաղթելու նրան», - ասել է Կուբիլիուսը։
Նա հավելել է, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «հրաման տա», ԵՄ-ն կբախվի մարտական փորձություն անցած բանակի հետ, որը կարող է օգտագործել միլիոնավոր անօդաչու սարքեր։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին