ԱՄՆ-ն չի կրճատի զորքերը Եվրոպայում
ԱՄՆ
ԱՄՆ-ը ներկայումս որևէ պլան չունի կրճատելու իր զորքերի ներկայությունը Եվրոպայում։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈւ եվրոպական և աֆրիկյան հրամանատարության ղեկավար Քրիստոֆեր Դոնահյուն՝ ընդգծելով, որ ուժերի տեղակայումը տարածաշրջանում չի փոխվելու։
Չնայած Պենտագոնի՝ Ինդո-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ուժեր կենտրոնացնելու մտադրությանը, Դոնահյուն պարզորոշ նշել է՝ եվրոպական ուղղությունը մնում է անփոփոխ։
Ավելի վաղ Պենտագոնի ղեկավար Պիտ Հեգսեթը խոսել էր Չինաստանի «իրական սպառնալիքի» մասին և հայտարարել՝ հնարավոր հարձակում Թայվանի վրա կունենա կործանարար հետևանքներ ամբողջ աշխարհի համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)