Եվրոպան սպառել է Ուկրաինային օգնելու իր հնարավորությունները․ Գերմանիայի կանցլեր Մերց
Աշխարհ
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ փորձել է համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին վերսկսել զենքի մատակարարումները Ուկրաինային, քանի որ Եվրոպան չի կարողանում բավարարել Ուկրաինայի կարիքները։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Եվրամիության ունեցած հնարավորություններով՝ մենք գործնականում սպառել ենք այն ամենը, ինչ կարող էինք անել», - ասել է նա։
Նախորդ օրը Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը ցույց է տվել, որ Եվրամիությունը և Միացյալ Նահանգները զգալիորեն տարբերվում են Ուկրաինային աջակցելու հարցում դիրքորոշումներով։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին