Ամերիկացիների մեծ մասը դժգոհ է Իրանին ԱՄՆ-ի հարվածներից․ CBS
ԱՄՆ
Հարցված ամերիկացիների մեծամասնությունը հավանություն չի տալիս Իրանի միջուկային օբյեկտների վրա ԱՄՆ-ի հարվածներին, հետևում է YouGov-ի և CBS-ի համատեղ հարցումից։
Հետազոտության համաձայն՝ հարցվածների 56%-ը նշել է, որ հավանություն չի տալիս ԱՄՆ-ի հարվածներին։ Հարցվածների 44%-ը կողմ է արտահայտվել Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծությանը։
Նշվում է, որ Հանրապետական կուսակցության կողմնակիցները հիմնականում հավանություն են տալիս հարվածներին (85%), մինչդեռ դեմոկրատների միայն 13%-ը և անկախ ընտրողների 36%-ն են կիսում այս դիրքորոշումը։
Միևնույն ժամանակ, Դոնալդ Թրամփի MAGA շարժման կողմնակիցների 94%-ը կողմ է արտահայտվել Իրանի վրա հարձակումներին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)