ԱՄՆ վերլուծաբան․ ՆԱՏՕ-ի ծախսերի վերանայումը չի վախեցնի Ռուսաստանին
ԱՄՆ
ՆԱՏՕ-ի՝ մինչև 2029 թվականը ռազմական ծախսերի վերանայման մտադրությունը չի սարսափեցնի Ռուսաստանին։ Այդ մասին հայտարարել է Պենտագոնի նախկին պաշտոնյան Սթիվեն Բրայեն՝ մեկնաբանելով գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեի հայտարարությունը պաշտպանական բյուջեի վերագնահատման վերաբերյալ։
Ավելի վաղ դաշինքի անդամ երկրները համաձայնել էին մինչև 2035 թվականը պաշտպանական ծախսերը բարձրացնել մինչև ՀՆԱ-ի 5 տոկոսը՝ այդ թվում ներառելով Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունն ու արդյունաբերական աջակցությունը, գրում է Лента.ру-ն։
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն էլ արձագանքել էր՝ հայտարարելով, որ նման քայլերը զգալի ազդեցություն չեն ունենա Ռուսաստանի անվտանգության վրա, և Մոսկվան ունի սեփական մեխանիզմներ՝ պաշտպանությունն ապահովելու համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)