Կրեմլը հերքում է․ Պուտինն ու Թրամփը երբեք չեն քննարկել Ռուսաստանի սպառնալիքը Եվրոպային
Քաղաքական
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի միջև երբևէ չի բարձրացվել Եվրոպային Ռուսաստանի կողմից սպառնալիքի հարցը։ Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով՝ ընդգծելով, որ «նման հարցեր լուրջ մարդիկ լուրջ խոսակցություններում չեն բարձրացնում»։
Հայտարարությունը հետևում է The Washington Post-ի հրապարակմանը, որտեղ նշվում էր, թե Թրամփը ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցներին խոստացել է, որ Ռուսաստանը չի հարձակվի դաշինքի անդամ երկրների վրա՝ մինչ նա նախագահ է։
Պուտինն էլ իր հերթին վերջերս հայտարարել էր, որ Արևմուտքն ինքն է հորինել «Ռուսական սպառնալիքի» միֆը և շարունակաբար շահարկում է այն՝ անվանելով այդ պնդումները «անամոթ սուտ»։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)